1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի AY.4.2 նոր մուտացիան

Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի AY.4.2 նոր մուտացիան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի AY.4.2 նոր տարատեսակի եզակի դեպքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ԿԳՀԻ) մարդու հիվանդությունների ախտոշորման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:

«Առանձին շրջանակներում նոր գենային տարատեսակն անվանում են դելտա պլյուս, բայց հենց այդ անվանումն ավելի վաղ պատկանել Է այլ տարբերակի, ուստի այժմ տեղի Է ունենում որոշակի խառնաշփոթություն»,-նա ասել Է լրագրողներին: Գիտնականը ճշտել Է, որ AY.4.2-ը «դելտայի» բազմաթիվ ճյուղավորումներից մեկն Է, որը, հավանաբար, առավելություններ ունի վիրուսի նախնական եւ մյուս տարբերակների նկատմամբ: Թե որքանով Է մուտացիան վարակիչ, առայժմ դժվար Է ասել, գիտնականները հետազոտում են այդ հարցը: Խաֆիզովը նշել Է, որ Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում AY.4.2-ի լայն տարածման հավանականությունը բավականին մեծ Է:

«Այդ ենթաճյուղի հաճախականությունը մեծանում Է, բայց փորձագետները չեն կարծում, թե հենց դա Է պատասխանատու տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման ամենօրյա դեպքերի պահպանվող մեծ քանակության համար»,-հավելել Է նա: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչը չի բացառում, որ դելտայի այդ տարատեսակը կարող Է հրահրել հիվանդացության լրացուցիչ վերելք: Նա ընդգծել Է, որ դրա դեմ պայքարին կարող Է օգնել պատվաստանյութը, հատկապես նրանց, ովքեր դեռ չեն հիվանդացել COVID-19-ով: Դրա հետ մեկտեղ Խաֆիզովը հավաստիացրել Է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաեւ AY.4.2-ի դեմ:

«Այն այնքան Էլ խիստ չի տարբերվում, որպեսզի հակամարմինների հետ կապակցման ունակությունը հիմնավորապես փոխվի: Եվ եթե դատենք այն բանով, որ մուտացիաները հենց S-սպիտակուցի մեջ են, ապա, ամենայն հավանականությամբ, այն ավելի շատ կապված Է հենց վարակելիության, այլ ոչ թե հիվանդության ծանր ընթացքի հետ»,-պարզաբանել Է համաճարակաբանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]