Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2603 դեպք. մահացել է 32 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2603 դեպք. մահացել է 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 հազար 906 դեպք, որոնցից 257 հազար 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 14 հազար 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Կա 827 առողջացած, մահացել է 32 մարդ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:

Նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 հազար 409 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 940 հազար 194 թեստավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]