Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը երկրներին կոչ Է արել օգնելու Աֆղանստանի հումանտար ճգնաժամի լուծման գործում

ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը երկրներին կոչ Է արել օգնելու Աֆղանստանի հումանտար ճգնաժամի լուծման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում հումանիտար խնդիրը շատ սուր Է, երկրի ժողովրդին անհրաժեշտ Է ամբողջ աշխարհի օգնությունը: Հոկտեմբերի 20-ին այս խոսքով հանդես Է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը տագնապալից փուլում Է: Ես բոլորին կոչ եմ անում օգնելու աֆղան ժողովրդին հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում»,- ասել Է նա: ՄԱԿ-ի ԳԱ-ի ղեկավարը հավելել Է, որ առաջին հերթին անհրաժեշտ Է օգնել կանանց եւ երեխաներին: «Կարեւոր Է, որ մենք աֆղան ժողովրդին իրավունք տանք որոշելու իր ապագան եւ շարժվելու առաջ՝ չընկրկելով»,- եզրափակել Է նա:

Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության ավարտից եւ երկրից կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» արմատական շարժումը ծավալեց հարձակում եւ սեպտեմբերի 6-ին հայտարարեց Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սեպտեմբերի 7-ին թալիբները կազմեցին ժամանակավոր կառավարություն: Ներկայումս երկիրը գտնվում Է չափազանց բարդ տնտեսական դրության մեջ: Մասամբ դա կապված Է այն բանի հետ, որ նրա արժութային պահուստները, որոնք տեղաբաշխված են արեւմտյան բանկերի հաշիվներում, արգելափակված են, իսկ միջազգային հանրակցությունն օրինական չի ճանաչում թալիբների իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]