Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Մշակույթի դիմանկարներ». Երևանում բացվեց Կառլոս Վերթանեսյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Մշակույթի դիմանկարներ». Երևանում բացվեց Կառլոս Վերթանեսյանի լուսանկարների 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի լուսանկարիչ Կառլոս Վերթանեսյանի «Մշակույթի դիմանկարներ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են մշակույթը կերտողների դիմանկարներ, ստեղծագործողներ, որոնք աշխատանքային միջավայրում են: Նրանք հին գրքերի վաճառողներ են, հնաոճ իրերի հավաքագրողներ, պլաստիկ նկարիչներ, լուսանկարիչներ, ցուցահանդեսների կազմակերպիչներ, պատմաբաններ և մտավորականներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն N2):

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հիշեցրեց, որ նույն տարածքում ամիսներ առաջ բացվել է «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը, որի շրջանակում նախատեսել էին հարթակ տրամադրել նաև ինտերակտիվ  կրթական ծրագրերի, բանախոսությունների համար: «Այս առումով Արգենտինայի դեսպանության նախաձեռնությունը կարևոր էր, որովհետև ցուցահանդեսում ներկայացված են արգենտինահայ լուսանկարիչ Կառլոս Վերթանեսյանի ինքնատիպ աշխատանքները, որոնցում պատկերված են մարդիկ, որոնք մշակույթի կերտողներ են: Նա նրանց պատկերել  է աշխատանքային գործընթացում: «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը ևս ընդգրկում է էթնոգրաֆիկ նյութեր, որոնցում ևս պատկերված են մարդիկ, որոնք մշակույթ, արժեքներ են ստեղծում: Այս ցուցադրությունների համադրությունը հետաքրքիր է: Կարծում եմ՝ այն մեր այցելուներին դուր կգա»,-ասաց Պողոսյանը:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ընդգծեց ստեղծագործությունների պատմամշակութային արժեքը, որն ավելին է, քան զուտ գեղարվեստական ավանդ, որը վերահաստատում է աշխարհում հայկական սփյուռքի մշտական ներդրումը և նման կերպ վերաձևավորում է Հայաստանը որպես համաշխարհային ազգ:

Ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում Կառլոս Վերթանեսյանը նշել է, որ լուսանկարների շարքը տարիներ շարունակվող երկխոսություն է, ինչպես նաև նկարագրություն: «Դրանք տեսապակի են և միևնույն ժամանակ հայելի, որն արտացոլում է մշակույթի և պատկերների նկատմամբ նույն կրքի տարբեր կողմերը: Նման կերպ ես հարգանքիս տուրքն եմ ուզում մատուցել ինձ ժառանգված այս հարուստ մշակույթին՝ սփյուռքում գտնվող հայի զավակի աչքերով, որի երակներով հոսում է նախնիների թանկարժեք արյունը՝ տարածված աշխարհով մեկ ավելի քան հարյուր տարի»,-ասել է նա:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, ներկա էին տեղի մշակույթի և մամուլի գործիչներ, իշխանությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ և այլ հյուրեր:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]