Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին
19:26, 20 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքն ավելացել է 3.44 տոկոսով՝ հասնելով պատմական առավելագույն ցուցանիշին՝ 66 033 ԱՄՆ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բիթքոինը առաջին թվային արժույթն է, որի գործունեությունը հիմնված է ապակենտրոնացվածության սկզբունքի շահագործման վրա։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների։ Դրա ստեղծումը իրականացվում է բլոկ-շղթա տեխնոլոգիայի հիման վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում