1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնվելու միջոցով

Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ 
թաքնվելու միջոցով

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել:

Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]