Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանն ու Մալթան կարող են գործակցել մի շարք ոլորտներում. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը

Հայաստանն ու Մալթան կարող են գործակցել մի շարք ոլորտներում. ՀՀ նախագահին 
հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 20-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթը (նստավայրը՝ ք․ Վալետտա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին կարևոր առաքելության առնչությամբ և համոզմունք հայտնել, որ նրա աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները, որոնք մեծ ներուժ ունեն, ավելի կբարելավվեն:

Դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Մալթան ունեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ և կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես թվայնացման, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, բանկային ոլորտներում՝ փոխանակելով նաև կուտակած փորձն ու գիտելիքները:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի համար կարևոր է համարել ջրային պաշարների կառավարման ոլորտում Մալթայի փորձը:

Նշվել է, որ երկու երկրների համար, որոնք հարուստ չեն բնական ռեսուրսներով, կարևոր ու վճռորոշ է մարդկային կապիտալը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմաբանների, հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է, որը կարող է հավելյալ տեղեկություններ բացահայտել խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև համագործակցության մասին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]