Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատրաստել մրցունակ կադրեր, ՀՀ-ում տարածել ֆրանսիական մշակույթը. ՖՀՄՈՒԿ-ը նշում է իր 20-ամյակը

Պատրաստել մրցունակ կադրեր, ՀՀ-ում տարածել ֆրանսիական մշակույթը. ՖՀՄՈՒԿ-ը 
նշում է իր 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը՝ շարունակելով հավատարիմ մնալ իր նպատակներին՝ աշխատաշուկայի համար պատրաստել մրցունակ կադրեր, Հայաստանում տարածել ֆրանսիական մշակույթը, ֆրանսերենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Ուսումնական կենտրոնն իրականացնում է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական արհեստագործական ծրագիր: Կենտրոնում պատրաստում են խոհարարներ, հրուշակագործներ, վարսահարդարներ, դերձակներ և ատամնատեխնիկներ: Իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ՝ տարբեր կազմակերպությունների հետ: ՖՀՄՈՒԿ-ում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի ուսուցմանը: «Մեր նպատակն է հայ երիտասարդներին տալ որակյալ մասնագիտական կրթություն՝ ֆրանսիացի մեր գործընկերների հետ ակտիվ փոխանակումների ծրագրերի միջոցով, Հայաստանում տարածել ֆրանկոֆոնիան՝ ֆրանսիական մշակույթի տարածմամբ և աշխատաշուկայի համար պատրաստել մրցունակ կադրեր»,-ասաց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը

Ուսումնական կենտրոնը ստեղծվել է ֆրանս-հայկական համագործակցության, Լիոն և Երևան քույր քաղաքների համագործակցության արդյունքում: «Հայկական կողմից հիմնադիրներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ֆրանսիական կողմից՝ Լիոնի քաղաքապետարանը, Ռոնի գլխավոր խորհուրդը, Ռոն-Հայաստան վերապատրաստում, փոխանակումներ ասոցիացիաՆ և Ռոնի մասնագիտական կրթության ընկերությունը»,-ասաց տնօրենը:

Կենտրոնի սաները հնարավորություն ունեն փորձի փոխանակում անել ֆրանսիացի գործընկերների հետ: Օրինակ կենտրոնի դերձակագործության բաժնի ուսանողները հաճախ են դեֆիլե կազմակերպում Լիոնի քաղաքապետարանում, մասնակցում մշակութային մի շարք փառատոնների:

«Մենք ֆրանսիական մշակույթը տարածում ենք մեր մասնագիտությունների միջոցով, ուսուցանում ենք ֆրանսիական խոհանոց, հրուշակագործություն, ֆրանսիական նորաձևություն, այդպիսով Հայաստանում ներդնում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն»,-ասաց Գրիգորյանը:

Կենտրոնի ստեղծման 20-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման անցկացման վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պատահական չէր ընտրված: Տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի ուսանողների կողմից կարված հագուստների ցուցադրություն: Դեֆիլեի առաջին մասը, որում ներկայացվեցին հայկական զարդանախշերով զգեստներ, կրում էր «Կոմիտաս» խորագիրը:

Ուսումնական կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի, արդեն նախկին նախագահ Լուկաս Մանզանարեսը կրթության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով:

Ուսումնական կենտրոնի շրջանավարտներից շատերն արդեն աշխատում են իրենց մասնագիտություններով, նրանցից ոմանք շեֆ խոհարարներ են, ոմանք հիմնել են իրենց ռեստորանը, ոմանք էլ՝ գեղեցկության սրահը: Ուսումնական կենտրոնի տնօրենը վստահեցրեց՝ շարունակելու են աշխատել, ընդլայնել ուսուցանվող մասնագիտությունների ցանկը և աշխատաշուկայի համար որակյալ մասնագետներ պատրաստել:  Կազմակերպված միջոցառման շրջանակում ուսումնական կենտրոնը հուշագրեր կնքեց գործատուների հետ: Հանձնվեցին նաև 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]