Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պարեկները բերման են ենթարկել ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն

Պարեկները բերման են ենթարկել ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի 
վկայականի մեքենա վարող տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեբաստիայի փողոցում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի լույս 19-ի գիշերը նկատել են առանց համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու մեքենայով փախել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ տվյալ վարորդը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները՝վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Փախուստի ընթացքում «Մերսեդեսը» բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով անվադողերը պայթել են։ Պարեկներն իրենց մեքենայով Իսակովի պողոտայում փակել են «Մերսեդեսի» ճանապարհը, սակայն վարորդը փորձել է փախչել, ու մեքենան բախվել է պարեկների ավտոմեքենային՝ վնասելով այն։ Այդ ընթացքում պարեկները կարողացել են նրան դուրս հանել մեքենայից ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ է, 39 տարեկան, չունի վարորդական իրավունքի վկայական, մեքենան էլ վարել է ոչ սթափ վիճակում։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]