Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիերա 
Լեոնեի առաջին դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան):

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել են ՀՀ նախագահի նստավայրից:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները, մասնավորապես, առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները: Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]