Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էվանսը լիովին արդարացված է համարում Արման Թաթոյանի՝ ՀՀ սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը

Էվանսը լիովին արդարացված է համարում Արման Թաթոյանի՝ ՀՀ սահմանին 
ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2004-2006թթ.) Ջոն Էվանսը լիովին արդարացված է համարում Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Հայաստանի օմբուդսմենի առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էվանսը գրել է Թվիթերի իր էջում՝ մեկնաբանելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ապօրինաբար ներխուժած ադրբեջանական զինված ուժերը մեծ ապաստարաններ են կառուցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: ՄԻՊ-ը շեշտել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:

Թաթոյանի խոսքով՝ Հայաստանի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը ոտնահարում է բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել անհապաղ սկսել ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ընկած ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

Պաշտպանության նախարարությունը, սակայն, արձագանքել էր, որ ՄԻՊ-ի այդ պնդումները «ակնհայտորեն ուռճացված են», քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]