Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 20-ին Լոնդոնի ICE սակարանում բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին աճել Է մինչեւ 1155,4 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Հոկտեմբերի 18-ին կայացած աճուրդում «Գազպրոմը» նոյեմբերի համար Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ հզորություններ չի ամրագրել, որոնք առաջակվել Էին «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկու»-ի կողմից:

Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի համար ամրագրել Է սոսկ օրական 31,4 միլիոն խորանարդ մետր գազի մղման հզորություններ ՝ աճուրդում առաջարկված օրական 89 միլիոն խորանարդ մետրից՝ Յամալ - Եվրոպա Լեհաստանի տարածքով անցնող խողովակաշարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]