1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևան-Գյումրի ճանապարհին «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի. զոհվել է 5 մարդ

Երևան-Գյումրի ճանապարհին «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորների թիվը 
հասել է 13-ի. զոհվել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հաստատված նոր տեղեկություններով՝ «Գազել»-ի կողաշրջման հետևանքով  զոհվել է 5 մարդ, կա 13 տուժած:

«Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում են ԱԻՆ-ից:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]