Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ՀԴԲ-ն Վաշինգտոնում և Նյու Յորքում հետախուզում է ռուս միլիարդատիրոջ ազգականներին պատկանող տները

ՀԴԲ-ն Վաշինգտոնում և Նյու Յորքում հետախուզում է ռուս միլիարդատիրոջ 
ազգականներին պատկանող տները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:

Մինչդեռ գործարարի ներկայացուցիչը ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հայտնել է, որ նշված տունը պատկանում է ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին: Ընդ որում, ըստ խոսնակի՝ ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացնում Դերիպասկայի՝ ոչ միայն Վաշինգտոնում, այլ Նյու Յորքում ապրող ազգականների տանը: Նրա խոսքով՝ խուզարկությունը իրականացվում է ԱՄՆ պատժամիջոցների հիման վրա կազմված հրամանագրի հիմքով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]