Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Մոսկվայի քաղաքապետը նոր սահմանափակումներ է սահմանել կորոնավիրուսի տարածման պատճառով

Մոսկվայի քաղաքապետը նոր սահմանափակումներ է սահմանել կորոնավիրուսի 
տարածման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ սահմանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքապետի գրառումը:

«2021 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. փետրվարի 25-ը Մոսկվայի տարածքում գործող գործատուները պարտավոր են հեռավար աշխատանքի ռեժիմի փոխադրել աշխատակիցների ընդհանուր թվի առնվազն 30 տոկոսին», - իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետը:

Նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում բժշկական հաստատությունների, պաշտպանական համակարգի, «Ռոսատոմի», Ռոսկոսմոսի» և մի քանի այլ ռազմավարական մասնաճյուղերի աշխատակիցներին: Կորոնավիրուսային նոր սահմանափակումները առաջին հերթին վերաբերում են այն մարդկանց, որոնք իրենց առողջական վիճակով վտանգի գոտում են: Իսկ 60 տարեկանից բարձր մոսկվացիները, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, պետք է ինքնամեկուսացվեն բնակարանում կամ ամառանոցում, բայց նրանց թույլատրվում է զբոսնել կամ զբաղվել մարմնամարզությամբ մաքուր օդին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]