Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը

Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ Ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի քան 14 միլիոն դրամի վնաս:

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վայքի քրեական հետախույզները ստանում են հավաստի տեղեկություններ, որ հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել է սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվոր, նույն գյուղում ապրող 53-ամյա մի կին:

Նշվում է, որ նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]