Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում

Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, մանրամասնելով, որ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։

Միջոցառման ընթացքում Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]