1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի տարածաշրջաններում կտրուկ աճել Է COVID-19-ով ախտահարվածների թիվը

Վրաստանի տարածաշրջաններում կտրուկ աճել Է COVID-19-ով ախտահարվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են վարակման 5739 նոր դեպք, որից 1862-ը գրանցվել Է Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արվել Է կորոնավիրուսի 56 հազար 555 թեստ, 42 հազար 546 հազարը՝ հակագենի, 14 հազար 9-ը՝ ՊՇՌ-թեստ:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հոկտեմբերի 18-ի տվյալներով, կազմում Է 10,15 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,64 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9, 12 տոկոս: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 670 հազար 552 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 2082 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 616 հազար 937 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 36, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 9546 հիվանդ: 5739 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 1862-ը, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 1151, Քվեմո Քարթլիում՝ 353, Շիդա Քարթլիում՝ 389, Գուրիում՝ 14077, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 412, Կախեթում՝ 912, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 119, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 60:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 44 հազար 43-ի, նրանցից 5570-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1257-ի վիճակը ծանր Է, նրանցից 270 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Դրա հետ մեկտեղ 1020 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 453 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 61 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 29 հազար 935-ը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]