Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել Է Ուկրաինա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել Է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում ժամանել Է Ուկրաինա: Այդ մասին հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով Twitter-ում Պենտագոնի ղեկավարի Էջում զետեղված գրառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՎայԷջք կատարեցի Կիեւում: Ես այստեղ եմ, որպեսզի հաստատեմ մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրատլանյան ձգտումներին, եւ մեր հավատարմությունը հայտնել Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու Ուկրաինայի կարողության ամրապնդմանը»,-ասվում Է գրառման մեջ:

Սպասվում Է, որ Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացման հարցերը եւ երկկողմ համագործակցության հեռանկարները, մեր պետության պաշտպանական բարեփոխման իրագործման առաջընթացը, որը կոչված Է Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումների իրականացմանը, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը: Այդ նույն օրը կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ժամանակ կքննարկեն երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:

Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ամերիկայի Միացյալ նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, մասնավորապես, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ փոխըմբռնման հուշագիրը առեւտրային համագործակցության վերաբերյալ: 2,5 միլիարդ ամերիկյան դոլար ընդհանուր գումարի երեք համաձայնագիր Է կնքել «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը: Փաստաթղթերը վերաբերում են ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am