1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ

Հովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է 
ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ, Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Հովհաննես Հարությունյանը մեկնաբանել է ընտրություններում իշխող ուժի գրանցած անհաջող արդյունքը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ընտրություններում իրենց անհաջողության հիմնական պատճառը ընտրություններին մարկանց ցածր մասնակցությունն է:

«Մենք բոլորս այս պահին փորձում ենք գնահատել, թե ինչու այդպիսի ցածր մասնակցություն եղավ և հասկանանք, թե որն էր պատճառը: Ես կարծում եմ, որ ցածր մասնակցությունն էր ամենակարևոր պատճառը և հիմա փորձում ենք տարբեր քաղտեխնոլոգների հետ հասկանալ, թե ինչումն էր խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին՝ հնարավոր չէ՞, որ առաջադրված ուժերի նկատմամբ քաղաքացիները վստահություն չունեին, Հարությունյանը պատասխանեց. « Ես կհամաձայնվեի ձեզ հետ, եթե մենք ունենայինք բավականաչափ մասնակցություն և քիչ վստահության քվե»:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանի անցած ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին՝ Հարությունյանն ընդգծեց, որ այս պահին բոլոր սպասում են  ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը: «Դրանից հետո, եթե լինի նման բան, կտեղեկացնենք»:

Հովհաննես Հարությունյանը խոսեց նաև մարզպետի պաշտոնից ազատվելու հավանականության մասին հարցին. «Այս պահին ես շարունակում եմ պաշտոնավարել, նման հարց չի քննարկվել»,- ասաց մարզպետը:

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զիջել է «Բալասանյան» դաշինքին: Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 7785 ձայն, իսկ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 ձայն: Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող 109453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 26417-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների  2414%-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]