Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կրճատվել են  

Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կրճատվել են

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ -ը և Փարիզ-2024-ի  կազմկոմիտեն որոշել են  կրճատել Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Օլիմպիական մարզիկների  քանակը կնվազի, կհավասարվի 10 500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ  1000 -ով պակաս է: Կնվազի  նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների  թիվը: 

Խաղերի պատմության մեջ առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:

Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն և մեդալներ կխաղարկվեն բրեյքինգ,  սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել Տոկիո-2020-ի ցուցադրական ելույթներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am