1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների 
իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է:

Հարցին, թե ապաշրջափակման համատեքստում կոնկրետ ի՞նչ ուղիների մասին են քննարկումներ գնում, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Ես ասել եմ երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է՝վերականգնողական տրամաբանության մեջ: Գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դրանց  վերականգման մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]