Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով Google-ի հետ աշխատանք տանել

Գեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով 
Google-ի հետ աշխատանք տանել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարությանը, ԱԱԾ-ին, ՊՆ-ին հորդորում է Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել՝ Google-ի կողմից առաջարկվող քարտեզների ճշգրտման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ մեկ այլ հարցի քննարկմանը, որը ներկայացնում էր Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Ես մեր ՊՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել, որովհետև Google-ի բոլոր քարտեզներով նույնիսկ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը շատ կոպիտ ձևով խախտված է ՝ հօգուտ Ադրբեջանի: Մեզ մոտ հյուր եկած զբոսաշրջիկները, ՀՀ տարածք մտնող բեռնատարների վարորդներն առաջնորդվում են այդ քարտեզներով, որոնք ադրբեջանական կողմի պահանջով այնպիսի երթուղիներ են առաջարկում, որն իրականում ոչ մի կապ չունի սահմանի հետ»,-ասաց Նազարյանը:

Պատգամավորը շեշտեց՝ այդ հարցը պետք է  վերջնականապես լուծել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]