1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով 
հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: «Անցնող տարբեր նիստերում Ղազինյանն առիթ է ունեցել և ներկայացնելու իր տեսլականը՝ հանձնաժողովի փոխնախագահի աշխատանքների համար, և պատասխանել բազմաթիվ հարցերի: Կարծում եմ՝ հարցերն էլ արդեն սպառված են: Այս հարցը շարունակում է մնալ թնջուկային՝ նիստից նիստ տեղափոխվելով»,- ասաց Մանուկյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ընդդիմության շարքերում բոլոր պատգամավորներն էլ կարող են լինել թեկնածու: Տվյալ դեպքում «Հայաստան»-ի նախընտրությունն է եղել Արթուր Ղազինյանը: «Կարծում եմ՝ ժամանակն է այս էջը փակել, կարծում եմ, որ իշխող խմբակցության պատգամավորները կարող են պարբերաբար տարբեր պատճառաբանություններ բերել, բայց մի հարց հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» դաշինքի փոխարեն որոշում կայացնել, պարտադրել իր որոշումը»,- ասաց Մանուկյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ թեկնածությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, հետաքրքրվեց, թե արդյոք Օհանյանը ցանկություն չունի՞ ինքը ներկայացնելու կոնկրետ թեկնածուին: Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ խմբակցությունն ինքն է որոշում:

«ՔՊ-ն որևէ իրավասություն չունի Դոնթի բանաձևով ձեզ հատկացված տեղը իրենով անելու: Դա ձեր իրավունքն է: Դուք անընդհատ կարող եք ներկայացնել: Բայց, քանի որ մենք գտնվում ենք իրական փակուղու մեջ, տեսնում ենք փակուղուց դուրս գալու իրավական լուծում: Տեղը կրկին մնալու է ձերը, դուք ունեք հնարավորություն՝ թեկնածուին փոխելու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Թեկնածու Արթուր Ղազինյանն էլ նշեց, թե իր ներկայությունը նիստին պայմանավորված է մի հանգամանքով, որ օրակարգում ներառված են բովանդակային աշխատանքային քննարկում ենթադրող հարցեր: «Հետևաբար, օրակարգի առաջին հարցը (հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը-խմբ.), ինչպես արդեն նշել եմ 5-6 անգամ, մեզ համար քննարկման ենթակա հարց չի հանդիսանում: Կարծում եմ՝ պետք է արագ ընթացակարգ ապահովենք, հարցին լուծում տանք և անցնենք բովանդակային հարցերին»,- ասաց թեկնածուն:

Նա ևս շեշտեց՝ իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխելու իր թեկնածուին, ինչքան էլ, որ նա իշխանության սրտում տեղ չունի, ցանկություն չկա նրա օգտին քվեարկելու: «Քաղաքական պայքար է: Մենք ունենք թեկնածու, դուք ունեք առարկություն այդ թեկնածուի համար: Հետևաբար, մեր իրավունքն է ներկայացնել թեկնածուին, ձեր իրավունքն է մերժել թեկնածուին»,-ասաց Ղազինյանն ու հավելեց՝ հրաժարվում է հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից, որ արագ անցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]