Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հնդկաստանի հյուսիսում վեց մարդ է զոհվել սողանքների եւ տեղատարափ անձրեւների պատճառով

Հնդկաստանի հյուսիսում վեց մարդ է զոհվել սողանքների եւ տեղատարափ անձրեւների 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն վեց մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութարաքանդի նահանգում սողանքների եւ սաստիկ մուսոնային անձրեւների պատճառով: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է The Times of India թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի պետական վարչությունը, զոհվածների թվում են Նեպալի երեք քաղաքացիներ եւ տեղացի բնակիչներ, որոնք հայտնվել են սողանքից քանդված տան փլվածքների տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մուսոնային անձրեւների հարուցած քարվեժները եւ սողանքներն արտաքին աշխարհից կտրել են Հիմայալների նախալեռների Նայնիթալ առողջարանային քաղաքը եւ հանգեցրել երթեւեկության դադարեցման տարածաշրջանի լեռնային ճանապարհներին:

Ոստիկանությունը եւ փրկարարների խմբերն անվտանգ շրջաններ են տարհանել ավելի քան 200 ուխտագնացների, որոնք սողանքներից արգելափակված Էին մացել Նայնիթալի գոտու ավտոմարյուղիներից մեկում: Հնդկաստանի հարավում մուսոնային անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների զոհերի թիվը կազմել Է շուրջ 30:

Ըստ NDTV հեռուստաալիքի հաղորդումների՝ ամենից շատ զոհվածներ են արձանագրել Քերալայի հարավ - արեւմտյան նահանգում՝ 23, եւս երեքը՝ Թամիլանդի հարավային նահանգում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 18-ին հայտնել Է, որ նահանգի իրադրությունը քննարկել Է Քերալայի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանի հետ եւ օգնություն Է առաջարկել տարերային աղետի հտեւանքների հաղթահարման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]