1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուստամ Բադասյանն ու Իրակլի Կվանչախաձեն քննարկել են հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր

Ռուստամ Բադասյանն ու Իրակլի Կվանչախաձեն քննարկել են հարկային և մաքսային 
ոլորտներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:

«Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից, հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բադասյանը:

Նշվում է, որ կարևորվել է երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ  լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]