Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն կարող է սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկած լինել

ԿԺԴՀ-ն կարող է սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկած լինել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն, հավանական Է, հոկտեմբերի 19-ին սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել: Այդ մասին հայտնել Է «Տոնա իլբո» թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի մի զինվորական աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ենթադրվում Է, որ Հյուսիսը սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել»,- նշել Է այդ աղբյուրը: Զինվորականի խոսքով՝ սույն վարկածի օգտին են խոսում մի շարք փաստեր, այդ թվում այն, որ ԿԺԴՀ-ի այն շրջանում, որտեղից արձակվել Է հրթիռը, խոշոր ռազմական նավաշինարան Է գտնվում:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 19-ի առավոտյան Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո քաղաքի շրջանից բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Ճապնիայի իշխանությունները կարծում են, որ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթռ Է արձակել: Սեպտեմբերին Փհենյանը նոր շարքի հրթիռային փորձարկումներ Է կատարել:

Սեպտեմբերի 15-ին ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը, որոնք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Սեպտեմբերի 28-ին Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել Է ԿԺԴՀ-ի կողմից հենց նույն ուղությամբ փոքր հեռահարության հրթիռի արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]