1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1912 թ. հոկտեմբերի 19-ին Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

-1453 թ. հոկտեմբերի 19-ին Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ:

-1870 թ. հոկտեմբերի 19-ին ծնվել է Խնկո-Ապերը (Աթաբեկ Խնկոյան)՝ հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932):

-1745 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է Ջոնաթան Սվիֆթը՝ անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ եւ հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով (ծնվ.՝ 1667 թ.):

-1892 թ. հոկտեմբերի 19-ին ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը՝ ռուս շախմատիստ, տեսաբան։ Աշխարհի 4-րդ չեմպիոն (1927-1935, 1937-1946)։ Հաղթել է Կապաբլանկային եւ Էյվեին։ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը։ Կոմբինացիոն ոճի փայլուն շախմատիստ էր, «կույր խաղի» վարպետ:

-1901 թ. հոկտեմբերի 19-ին բրազիլացի Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով պտտվեց Էյֆելյան աշտարակի շուրջը:

-1909 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է Չեզարե Լոմբրոզոն՝ իտալացի դատական հոգեբույժ, դասախոս եւ մարդաբան, քրեական իրավունքի մարդաբանական դպրոցի հիմնադիր։ Պավիայի (1862-ից) եւ Թուրինի (1896-ից) համալսարանների պրոֆեսոր։ Հանցագործությունը համարել է բնական երեւույթ, հիմնադրել է «բնածին հանցագործների» տեսությունն ու «բնածին հանցագործներին» բնութագրող համակարգը, ըստ որի՝ հանցագործ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

-1963 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է Կարո Ալվարյանը՝ հայ ռեժիսոր, դերասան (ծնվ.՝ 1895 թ.):

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]