Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի 
պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները հոկտեմբերի 15-ից ստանձնել է կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։

Ավելի վաղ ՊՈԱԿ-ից տեղեկացել էինք, որ Արա Թարվերդյանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում էր 2017 թվականից, սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: «Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]