Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]