Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելը միգրացիայի հետ կապված իրադրությունը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ

Մերկելը միգրացիայի հետ կապված իրադրությունը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ակտուալ իրադրությունը տարբերվում Է 2015 թվականի ճգնաժամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր առջեւ ծառացած Է միգրացիայի հետ կապված մարտահրավերը: Իրադրությունը տարբերվում Է 2015 թվականին եղած իրավիճակից, բայց միգրացիայի հարցն առաջվա պես մնում Է չլուծված:

Սա խնդիր Է, որը ծառացած Է մեր առջեւ»,-հայտարարել Է Մերկելը՝ հանդես գալով Բելգիայի վարչապետ Կսավիե Բետելի հետ կայացած մամուլի ասուլիսում:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ նշել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

Դրա հետ մեկտեղ CNN-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հերքել Է ենթադրություններն այն մասին, որ բելառուսական կողմն օգտագործում Է Եվրամիության սահմանի վրա ստեղծված միգրացիոն ճգնաժամը, որպեսզի ԵՄ-ից վրեժ լուծի պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաեւ այն բանի համար, որ այնտեղ իրենց մոտ ընդունում են բելառուս ընդդիմադիրներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]