Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բայդենն ու իր կինը խախտել են դիմակի ռեժիմը Վաշինգտոնում

Բայդենն ու իր կինը խախտել են դիմակի ռեժիմը Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու իր կինը՝ Ջիլլը, խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը, որի համաձայն, մարդիկ պարտավոր են բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել հաստատություններում՝ անկախ այն բանից, թե նրանք ունեն արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով սոցցանցերի տեսագրությունը:

Տեսանյութում երեւում Է, թե ինչպես Է Բայդենը վաշինգտոնյան ռեստորանի սրահով անցնում առանց դիմակի՝ շրջապատված դիմակավոր պահակախմբով եւ հաստատության աշխատակիցներով, որոնց դեմքին դիմակ կա: Ընդ որում՝ Բայդենը բժշկական դիմակը պահել Է ձեռքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հաստատությունների կողմից պահանջը խախտելու համար ենթադրվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տուգանքից մինչեւ զրկում լիցենզիայից: Սակայն քաղաքագլխի կատարողական հրամանագրի համաձայն, դրա դրույթները չեն տարածվում «դաշնային կառավարության անձանց վրա… այն դեպքում, երբ այդ մարդիկ գտնվում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]