Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու նախնական պայմաններ չի դրել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու նախնական պայմաններ չի դրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու ոչ մի կարգի նախնական պայմաններ չի դրել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք երբեք նախնական պայմաններ չենք դել ԱՄՆ-ի համար,քանի որ նա Գրծողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցն Է»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ «(Վիեննայում միջուկային գործարքի շուրջը) բանակցությունները շարունակվում են, եւ այդ հարցի վերաբերյալ որոշման ընդունման գործընթացն ավարտված Է»: «Այս պահին մենք ուսումնասիրում ենք այն բարդությունները, որոնք ծագել են Վիեննայում բանակցությունների նախորդ վեց փուլերի ընթացքում»,- հավելել Է նա:

Բացի դրանից, Խաթիբզադեն հավաստել Է, որ «մի քանի օրվա ընթացքում Բրյուսելում կշարունակվեն (իրանական կողմի եւ Եվրամիության) բանակցությունները»:

Հոկտեմբերի 14-ին Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին Թեհրանում բանակցություններ Է վարել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ:

Դրանք նվիրված Էին ԳՀՀՊ-ին վերադառնալուն: Կողմերը համաձայնության են եկել առաջիկա օրերին Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները:

Սեպտեմբերի 21-ին Խաթիբզադեն հայտարարել Է, որ լիակատար չափով միջուկայն գործարքի գործողությունների վերականգնման բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանը հույս ունի, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]