1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաշինգտոնի մետրոյի վագոնների 60 տոկոսի օգտագործումը կդադարեցվի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով

Վաշինգտոնի մետրոյի վագոնների 60 տոկոսի օգտագործումը կդադարեցվի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի մայրաքաղաքի մետրոն ավելի քան կիսով չափ կկրճատի իր վագոնների թիվն այն բանից հետո, երբ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննությունը ցույց տվեց, որ առանձին սռնիներ չեն համապատասխանում արտադրական հատկորոշումներին: Այդ մասին հաղորդել Է The Hill-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ Վաշինգտոնի մետրոպոլիտենի անվտանգության հարցերի հանձնաժողովի, խնդիրները հայտնաբերվել են հոկտեմբերի 12-ին մետրոյի գծերից մեկում ռելսերից գնացքի դուրս գալու հետ կապված միջադեպի հետաքննությունից հետո:

««Երկնագույն գծում» ռելսերից գնացքի դուրս գալու պատճառների հետաքննության շրջանակներում մետրոն շահագործումից հանում Է 7000-րդ շարքի իր բոլոր վագոնները, ինչը կազմում Է երկաթուղային հավաքակազմի շուրջ 60 տոկոսը»,-հաղորդվում Է Twitter-ում մետրոյի օգտահաշվում: Նշվում Է, որ հոկտեմբերի 18-ից մետրոյում կերթեւեկի շուրջ 40 գնացք: Վարչությունում նշել են, որ դա թույլ կտա ապահովել «բոլոր գծերում գնացքների սպասարկման բազային սխեման»: Գնացքները կուղեւորվեն յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, հավելել են մետրոյում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]