Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հեղեղումների զոհերի թիվը Հնդկաստանի հարավ-արեւմուտքում հասել Է 24 մարդու

Հեղեղումների զոհերի թիվը Հնդկաստանի հարավ-արեւմուտքում հասել Է 24 մարդու

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Քերալա հարավարեւմտյան նահանգում առնվազն 24 մարդ Է զոհվել հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հաղորդել Է Hindustan Times հրատարակությունը:

«Տխուր Է, որ այդքան շատ մարդ Է զոհվել Քերալայում սկսված տեղատարափների եւ սողանքների հետեւանքով: Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,-Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 17-ին գրել Է Twitter-ում: Հրատարակությունը նշում Է, որ անբարենպաստ եղանակի զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ շատերը դեռեւս համարվում են անհետ կորածներ: Հաղորդվում Է, որ զոհվածների թվում կա առնվազն հինգ երեխա: Տուժած շրջաններ օգնություն տեղափոխելու համար օգտագործվում են ռազմական ուղղաթիռներ:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը հոկտեմբերի 18-ին նահանգի 11 օկրուգներում հայտարարել Է վտանգավորության «դեղին» մակարդակ: «Դեղինը» չորս մակարդակներից երկրորդն Է եւ նշանակում Է, որ եղանակը պոտենցիալ վտանգավոր Է: Քերալայի գլխավոր նախարար Փինարայ Վիջայանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են, ամբողջ նահանգում ավելի քան 100 ճամբար Է ստեղծվել շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Քանի որ մի քանի ճանապարհներ մասնակիորեն ոչնչացվել են, ափամերձ քաղաքներից մարդկանց տարհանելու համար օգտագործում են ձկնորսական նավեր: 2018 թվականին շուրջ 400 մարդ Է զոհվել Քերալա նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հեղեղումներից մեկի հետեւանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]