Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի

Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի բնակիչը 2021թ. հոկտեմբերի 15-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ  եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ  2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

«Մեկ օր անց 65-ամյա տղամարդու  դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք և գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով»,- «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ  Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]