Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ից շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

«Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Պրոֆեսոր, Ստարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն պարոն Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀայՓոստից:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը (1921-2003թթ.): Նա ստեղծել է աշխարհում առաջին լուսնագնացներն ու մոլորակագնացները, որոնք անցան հարյուրավոր կիլոմետրեր Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկություններն անծանոթ տիեզերքի մասին: 

Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ա. Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունոխոդ 1» առաջին  լուսնագնացը:

Թողարկման օրը` 17 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]