Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվան կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 13:49-ին (Երեւանի ժամանակով 09:49) գրանցվել են Հուալյանի գավառի ափերից դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Օջախն ընկած Է 30,2 կիլոմետր խորության վրա: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Դրա հետ մեկտեղ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 13:49-ին (Երեւանի ժամանակով 09:49) նույն այդ շրջանում գրանցել Է 4,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, որի օջախը գտնվել Է 31 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժերը Հուալյանի գավառում վիճակագրորեն ավելի հաճախ են տեղի ունենում, քան կղզու այլ շրջաններում. 2018 թվականի փետրվարին այստեղ տեղի Է ունեցել 6,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որը 16 մարդու կյանք Է խլել, եւս 285 մարդ տուժել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]