Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան  

Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից:

«Այո, մենք հիասթափված ենք «Յուվենտուս»-ի դեմ խաղի արդյունքից: Մենք այս խաղում լավագույնն էինք դաշտում: Մենք կարող էինք անել ավելին գոլ խփելու և հաղթելու համար: Առաջընթաց ունենք և գիտենք, որ կհաղթենք, եթե շարունակենք նույնությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց Մոյեզ Քինը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]