Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք. առողջացել է 996 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք. առողջացել է 996 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5805-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]