Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը  

Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան 
պատկերապատումը» ցուցահանդեսը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին հեղինակի թանգարանում:

Ներկայացվելու են քոչարյան նկարազարդումները: 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավթի» նկարազարդումների շարքը: Նորարարական լուծումների կիրառմամբ թանգարանում փորձել են ստանալ էպոսյան առասպելական միջավայր և փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը: 

Ցուցահանդեսի համակարգողն Աշոտ Մարաբյանն է, տեսամոնտաժը՝ Արման Վարդանյանի: 

Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչի շնորհիվ և հնարավոր է դարձել ցուցադրության կազմակերպումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]