Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

«Yerevan Open»-ի առաջատարները Հայաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչներն են  

«Yerevan Open»-ի առաջատարները Հայաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչներն են

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարի առաջատարները Ռուսաստանի, Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարում 4 հնարավորից հավաքելով 4 միավոր՝ Արման Միքայելյանը (Հայաստան), Կլեմենտи Սիչևը (Ռուսաստան) և Արաշ Դաղլին (Հնդկաստան) առաջատարներն են:

Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաժանված է երկու ենթախմբի` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում են 129 շախմատիստներ 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի հնդիկ Նարայանան` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և այլոք: Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]