Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում ՍԱՏՄ-ն խախտումներ է գրանցել

Երևանի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում ՍԱՏՄ-ն խախտումներ է 
գրանցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողության ընթացքում մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում խախտումներ են գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամի չափով տուգանքի, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]