Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պարտքային միջոցները ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով. նախարարը՝ Standard&Poors-ի շնորհած վարկանիշի մասին

Պարտքային միջոցները ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով. նախարարը՝ 
Standard&Poors-ի շնորհած վարկանիշի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը և հետագայում այն էլ ավելի բարելավելը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը միջազգային շուկաներից պարտքային միջոցները ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով, կնվազի նաև մասնավոր կազմակերպությունների համար փոխառու միջոցներ ներգրավելու գինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հեղինակավոր Standard&Poors վարկանշային կազմակերպության կողմից ՀՀ կառավարության վարկանշմանը և դրական հեռանկարով սուվերեն վարկանիշի շնորհմանը:

Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչով է կարևոր հետագայում երկրի վարկանիշը բարելավելումը շարունակելը: «Կարևոր է  նրանով, որ մեր կողմից վարվող քաղաքականություններն ավելի արդյունավետ դարձնելու ուժով հնարավորություն կունենանք ստանալ ավելի բարձր վարկանիշ և հետագայում ներգրավվող պարտքային միջոցները ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով: Այս ամբողջ գործընթացն առաջին հերթին հաստատում է ՀՀ կառավարության վարկունակությունը: Այսինքն, միջազգային շուկաներում, որտեղ խոշոր ներդրումային ընկերություններ են, որոնք իրենց հերթին իրենց միջոցները վստահում են մասնավոր կազմակերպություններին կամ կառավարություններին փոխառություն տրամադրելով, այդ համեմատությունների շարքում, ելնելով երկրի բարձրացող վարկանիշից, ավելի ցածր տոկոսադրույքով են պատրաստ լինում այդ պարտքը տրամադրել, և մենք համապատասխանաբար որպես հասարակություն ունենում են խնայողություններ»,-ասաց Խաչատրյանը:

Երկրի սուվերեն վարկանիշը որքան բարձրանում և  ռիսկերը նվազում են, այդքան նաև նվազում է մասնավոր կազմակերպության համար փոխառու միջոցներ ներգրավելու գինը: Այսինքն` նրանց տոկոսադրույքները փոխառությունների դիմաց նույնպես իջնում են:

«ՀՀ կառավարությունն այդ վարկանիշը ստանալու համար անցավ այդ գնահատման ճանապարհը, բնականաբար որոշակի ծախսեր կատարեց՝ իր վարկանիշը հայտարարելու դիմաց: Եվ այդ ծախսերը, որը ՀՀ կառավարությունը կատարեց, խնայողություն են այն մասնավոր կազմակերպությունների համար, որոնք նույն բանը պետք է անեին յուրաքանչյուրն առանձին այդ ճանապարհն անցնելու համար»,-նշեց նախարարը:

Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]