Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած տեղեական ինքնակառավաման մարմինների ընտրությունների արդյունքները։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է մի շարք համայնքերում հաղթանակի մասին, մինչդեռ Գորիսից և Գյումրիից հրապարակվող տվյալներն իշխող ուժի օգտին չեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է Դիլիջանում հաղթանակի մասին։ Ըստ ՔՊ-ի, Դիլիջանում կուսակցությունը ստացել է ձայների 57 տոկոսը։ Դիլիջանում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։

ՔՊ-ն հայտնում է նաև, որ կուսակցությունը 1281 առաջատարն է Տաթև համայնքի ընտրություններում։ Տաթևում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Արթւր Մաթևոսյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է նաև Տեղ համայնքում հաղթանակի մասին։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժը հաղթել է ստացած 1530 ձայնով։

«Առուշ Առուշանյան» դաշինքն էլ իր հերթին հայտնում է Գորիս համայնքի ընտրություններում տարած հաղթանակի մասին։ Ըստ դաշինքնի հրապարակած նախնական տվյալների իրենք ստացել են 6256, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 3590, ՀԱԿ-ը․ 243 ձայն։

Գյումրիում  կայացած ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Բալասանյան դաշինքը։ Ըստ նախնական տվյալների՝ «Բալասանյան դաշինք»-ը ստացել է 9637 ձայն, ՔՊ-ն՝ 7785 ձայն։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]