Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Գյումրի համայնքն համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն  ժամը 13:00-ի դրությամբ ստացել է մեկ ահազանգ

 Գյումրի համայնքն համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն  ժամը 13:00-ի դրությամբ ստացել է մեկ ահազանգ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգ է ստացել է  թիվ 31/53 տեղամասի մոտ առկա կուտակումների մասին:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմենպրես»-ին  վստահեցրեց՝  տեղամասի տարածքում մեքենաների կուտակումները կապ չունեն ընտրությունների հետ: «Ահազանգը մենք ստացել ենք ու շտապել տեղամաս, տարածքում մեքենաներ եղել են, բայց պարզվեց, որ դա ընտրության հետ ընդհանրապես կապ չունի. այդ տեղամասում հավատացյալների հավաքատեղի կա, իսկ այսօր կիրակի է ու իրենց հերթական հավաքն է»,- նշեց Տիգրան Ղազարյանը:

Արձագանքելով մեր այն հարցին, թե կուտակումներ նկատվել են նաև Նորավան թաղամասում, պատասխանատուն նշեց, որ իրենք այլ բողոքներ ժամը 13:00-ի դրությամբ չեն ստացել:

Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]