1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի Ստեփան Շաքարյանի հիշատակին

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի Ստեփան Շաքարյանի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի հիշատակին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երեկոյին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Ճարտարապետների միության շենքում, կհնչեն կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունները և մշակումները:

«Ստեփան Շաքարյանը անկրկնելի, ինքնատիպ ստեղծագործող հայ էր, նվիրյալ մասնագետ, հայրենասեր: Եվ մենք ևս մեկ անգամ պետք է վերագնահատենք Շաքարյան ստեղծագործողի ավանդը»,- նշում է ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն ու հավելում, որ Շաքարյանն 90-ամյա հայկական ջազի ավագ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր:

Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Հայտնի են նրա Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ, «Նախանձ» բալետ, «Աղավնավանք» բալետ, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին» պոեմը, «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Սիմֆոնիկ նախերգանք և մի շարք այլ ստեղծագործություններ:

Շաքարյանը նաև մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ է: Այդ մուլտֆիլմերից են «Հայելին», «Անհաղթը», «Պինգվին Վինը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]