Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]