Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:40-ին, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ  բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հաղթանակ թաղամասի բնակիչ է՝ 46 տարեկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն թաղամասի 46-ամյա բնակչի և հարևանի հյուրի միջև, որի ընթացքում էլ 46-ամյա տղամարդը դանակով դիտավորությամբ հարվածել էր տուժածի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի հետևանքով վերջինս մահացել էր՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հաղթանակ թաղամասի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:                            

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]