Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Երազ» երգը

Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Երազ» երգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել «Երազ» (Сон) ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրուտն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր՝ ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը  «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]